Выпуск: 162 от 11/12/2013, Рубрика: Art-Review
"Nemra"-ն իրականացրել է մանկության երազանքը
 
 
"Nemra" ռոք-խումբը սկսել է իր գործունեությունը 2012 թվականի փետրվարի 17-ից: Հանդիսատեսին ի սկզբանե ներկայացել է սեփական երգացանկով: Առաջին մենահամերգը տեղի է ունեցել օգոստոսի 28-ին "Stop" ակումբում, հաջորդն հաշվարկվում է իրականացնել դեկտեմբերի վերջին: Խումբը նաև համագործակցում է մի քանի ռոք-խմբերի հետ և համատեղ համերգներ է ունենում: Նրա առաջին ձայնագրությունը`"Sad reality"-ին, youtube-ում արդեն բավականաչափ դիտումներ ունի:
 
Խմբի անդամներն են` 
Վան Եղիազարյանը` 21 տարեկան (սոլո-կիթառ և վոկալ, ինչպես նաև բառերի և երաժշտության հեղինակ) ,
Վասպուր Եղիազարյանը` 20 տարեկան (բաս-կիթառ),
Մարիաննա Կարակեյանը` 25 տարեկան (վոկալ, ստեղմնաշարային գործիքներ), Գեղամ Ֆահրադյանը` 19 տարեկան (հարվածային գործիքներ):
 
"Nemra"-ի հետ զրույցում մենք նախ և առաջ անդրադարձանք խմբի ստեղծման պատմությանը:
 
Վան: Ես և Գեղամը ընկերներ ենք, իսկ Վասպուրը եղբայրս է: Դեռ մանկուց, երբ միասին բակում ֆուտբոլ էինք խաղում, մտածում էինք ռոք-խումբ ստեղծելու մասին, ավելի ճիշտ` երազում: 
 
Գեղամ: Փորձում էինք պատկերացնել, թե ով ինչ գործիքի վրա է նվագելու, բայց ոչ մի եզրակացության չէինք գալիս: 
 
Վասպուր: Վանը երբեք չէր մտածում, որ հետագայում կերգի:
 
Վան: Տարիներ անց ես կիթառ գնեցի և այդտեղից էլ սկսվեց մեր խմբի պատմությունը: Որոշեցինք, որ ես պետք է նվագեմ սոլո-կիթառ, Վասպուրը` բաս- կիթառ, իսկ Գեղամը նվագելու էր ստեղմնաշարային գործիքների վրա, քանի որ վերջինս երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում էր սովորել:
 
Գեղամ: Այսպիսով խմբի ամբողջական պատկերը ստանալու համար մեզ հարկավոր էր մեկը, ով կհամաձայներ նվագել հարվածային գործիքների վրա, այդ ժամանակ էլ ծանոթացանք Մարիաննայի հետ: 
 
Վան:  Մարիաննան դարձավ մեր խմբի խթանող ուժը:
 
Գեղամ: Նա սկսեց նվագել ստեղմնաշարային գործիքների վրա, իսկ ես` հարվածային գործիքների: Այսպես ստեղծվեց  մեր խումբը:
 
 
- Փաստորեն դուք խմբի ներսո՞ւմ եք սովորել այն ամենը, ինչով հիմա շատերին զարմացնում եք:
 
Վան: Այո, միասին ենք սովորել:
 
Գեղամ: Մեզանից միայն Մարիաննան է, որ երաժշտական բարձրագույն կրթություն ունի:
 
 
-Ինչպե՞ս որոշեցիք խմբի անվանումը, ինչու՞ "Nemra":
 
Վան: Հոգնել էինք արդեն այդ հարցը քննարկելուց և ոչ մի եզրակացության չգալուց: Մի օր էլ սկսեցինք անունները հակառակ ասել և Մարիաննան առաջարկեց Արմեն անունը: Պատճառն այն էր, որ մի քանի փորձատեղի էինք այցելել և բոլոր տեղերում ղեկավարներն Արմեն անունն էին կրում, իհարհե, բացի դրանից` Արմենիա, Արմեն, այսինքն` հայ:
 
Գեղամ: Իսկ ինչ վերաբերում է ղեկավարներին, դա պարզապես երգիծական բնույթ ունի:
 
 
-Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է խմբի ոգին, ինչո՞վ է այն առանձնահատուկ:
 
Վան: Անկեղծությամբ:
 
Գեղամ: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մեզ բացի երաժշտությունից միավորում է տարիների ընկերությունը:
 
Վասպուր: Մեր խմբում գլխավորողներ չկան, բոլորս հավասար ենք:
 
 
-Ո՞վ կամ ի՞նչն է ձեզ ոգեշնչում երգեր գրելիս:
 
Վան: Մարդիկ, աշխարհը, կյանքի իրադարձությունները:
 
 
 
-Կա՞ խմբում մեկը, ում վրա հենվում եք, ով իր վրա է վերցնում բոլոր պատասխանատու հարցերը:
 
Վան: Բոլորս էլ հավասար ենք, մեկս մյուսի վրա ենք հենվում:
 
Վասպուր: Վանը և Մարիաննան են հիմնականում զբաղվում կազմակերպչական հարցերով:
 
Գեղամ: Մենք նման հարցերում ավելի ծույլ  ենք:
 
 
-Ինչի՞ վրա եք հիմա աշխատում:
 
Վան: Պատրաստվում ենք համերգի, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին: Այն բաղկացած կլինի եիկու մասից, առաջինում` "System of a Down"-ի քավերներ կնվագենք, իսկ երկրորդում `մեր սեփական երգերը: Համերգի մուտքը ազատ է լինելու: Մանրամասների մասին կտեղեկացնենք facebook-ի  մեր էջում:
 
Բացի դրանից տեսահոլովակ ենք նկարահանում մեր առաջին ձայնագրության` "Sad Reality"-ի համար: Մշակում ենք մեր նոր երգն ու նոր քավերներ: Մեր երգացանկից երեք երգ ևս շուտով կձայնագրվի:
 
 
-Հովանավորներ ունե՞ք:
 
Վան: Ոչ, ամեն ինչ մեր ուժերով ենք անում:
 
 
-Ըստ ձեզ, ինչպիսի՞ն է "Nemra"-ի ապագան:
 
Վան: Հոյակապ, լուսավոր:
 
 
Դե ինչ, իսկ մեզ մնում է միայն մաղթել ցանկությունների իրականացում:
 
 
 
 
 
 
 
Արմենուհի Մխոյան, լրագրություն, 2 կուրս
 
 
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019