Выпуск: 165 от 25/02/2014, Рубрика: Новости
ԳՐՔԻ ՏՈՆԸ ԼՍԱՐԱՆՈՒՄ
 
 
Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, գրքի տոն է մեր հանրապետությունում։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հոգեբանության, տարածաշրջանագիտության և լրագրության առաջին կուրսի ուսանողները Մեծ լոռեցուն նվիրված դաս պարապեցին։ Դասախոսը՝ Մ. Մ. Խաչատրյանը լսարան էր հրավիրել իր գործընկերներին՝ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներին։ Շատ հետաքրքիր զրույց ծավալվեց Հովհ. Թումանյանի պոեմների, քառյակների շուրջ։ Ուսանողները պատմեցին Թումանյանի՝ իրենց սիրելի ստեղծագործությունների մասին, մեկնաբանեցին, արտասանեցին։ Դասի առավել ակտիվ մասնակիցները՝ ուսանող թե դասախոս, գրքեր նվեր ստացան, իսկ վերջում բոլորը իրար գրքեր նվիրեցին։
 
Համոզված եմ՝ դեռ երկար տարիներ այս հրաշալի ավանդույթը կպահպանվի՝ հավերժացնելով Հովհ. Թումանյանի պայծառ անունն ու գրական հարուստ ժառանգությունը։
 
 
 
 
 
 
Պապյան Էլյա (հոգեբանության առաջին կուրս)
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019