Выпуск: 166 от 14/03/2014, Рубрика: Вдохновение
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՇԱԿԱՆ

 
Անձրևոտ օր էր։ Երբ դուրս եկանք Երևանից, ամեն ինչ փոխվեց։
Ակամա տխրեցի. Ինչո՞ւ Հայաստան ասելիս ոմանք միայն Երևանն են հասկանում։
Սիրտս ցավեց Հայրենիքիս համար. Ինչո՞ւ ոչ ոք տեր չի կանգնում ճանապարհի երկու կողմերում փռված անմշակ հողատարածքներին, կիսաքանդ (թե՞ կիսաշեն) տներին։
Մեր երկիրը հարուստ է տեսարժան վայրերով, որոնք մեր դարավոր պատմության վկաներն են։ Ուղևորվում էինք Օշական. Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մեզ սպասում էր տեր Վիգեն քահանան։
Մինչև Հայերենի առաջին Ուսուցչի շիրմաքարին խոնարհվելը լսեցինք քահանայի ոգեշունչ խոսքը մեր մշակույթի ամենամեծ հրաշքի՝ Գրերի գյուտի մասին։ Հիշողությանս մեջ նրա խոսքից դրոշմվեց հատկապես մի արտահայտություն.  «Մաշտոցյան այբուբենը սկսվում է Ա-ով (Աստված) և ավարտվում Ք-ով (Քրիստոս). Սա մեր այբուբենի խորհուրդն է»:
Մեր խնդրանքով տեր Վիգենը պատմեց Պահքի խորհրդի ու կիրակիների մասին։ Համակ ուշադրությամբ լսում էինք նրան. Շատ նորություններ իմացանք։
Հետո իջանք Սուրբ Մաշտոցի շիրմաքարի մոտ՝ աղոթելու և խորհրդածելու։
Հուզիչ ու խորհրդավոր պահ էր։
Աղջիկներից մեկը ներողություն խնդրեց Մեսրոպ Մաշտոցից, որ հայերենին լավ չի տիրապետում, իսկ մյուսը ներում հայցեց իր վատ ձեռագրի համար…
Տեր վիգենը նախապատրաստվում էր մկրտության, և շուտով եկեցեցում հանդիսավոր մթնոլորտ էր իշխում։
Մենք դուրս եկանք եկեղեցուց ու հանդարտ քայլում էինք անձրևի մեղմ կաթիլների տակ։
Լռության մեջ ամեն մեկս խորհում էր այսօր իր գտածի ու սովորածի մասին։
Հաջորդ հանգրվանը Գրերի պուրակն էր…
Ուշ երեկոյան վերադարձանք քաղաք՝ հոգևոր նոր լիցքերով հարստրացած։
 
 
 
 
 
 
Լրագրության առաջին կուրսի ուսանողուհի
Հովսեփյան Աշխեն
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019