Выпуск: 168 от 10/04/2014, Рубрика: моно“Б”лог
 
 
Step Slackliners
 
 
Վերջին երկու տարիների ընթացքում օրվա տարբեր ժամերի Անգլիական այգում կարելի է տեսնել մի խումբ երիտասարդների, ովքեր ծառերին ամրացված ժապավենների վրա տարբեր վարժություններ են կատարում:  Դա Step Slackliners թիմն է՝ Հայաստանում սլեքլայն սպորտաձևով զբաղվող առաջին խումբը: Եվրոպայում արդեն երկար ժամանակ տարածված, բայց Հայաստան միայն վերջերս մուտք գործած սպորտաձևի մասին համաձայնեց պատմել Step Slackliners խմբի հիմնական կազմի անդամներից մեկը` Նարեկ Ալեքսանյանը: 
 
 
- Հայաստանում շատերը չէ, որ ծանոթ են սլեքլայնին, իսկ ոմանք էլ այն ուղղակի խառնում են լարախաղացության հետ: Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում սլեքլայնը:
 
- Սլեքլայնը մի քանի հասկացությունների խառնուրդ է` սպորտաձևի, ակտիվ հանգստի ու ուղղակի ժամանցի, կախված նրանից, թե սլեքլայնով զբաղվող կոնկրետ մարդն ինչ է հասկանում սլեքլայն ասելով: Ոմանց համար դա սպորտաձև է, շատերի համար ուղղակի աշխատանքային ընդմիջումը կամ դասամիջոցը օգտագործելու լավ տարբերակ, քաղաքային թոհուբուհից կտրվելու միջոց: Իսկ բուն սլեքլայնը անգլերեն բառ է, նշանակում է թույլ, ճոճվող, կախ ընկած պարան և ունի իր տարատեսակները` հենց սլեքլայնը, երբ պարանը ծառից են կապում: Կա մի քիչ ավելի բարդ տարբերակ, օրինակ highline, երբ ժապավենը կապում են 10 մետր և ավել բարձրությունից, մի շենքից մյուսը, մի ժայռից մյուս ժայռը: Բարձր ծառերից ամրացվաց տարբերակը treeline-ն է: Եվ կա waterline, դա սլեքլաjնն է արդեն ջրի վրա: Հիմանականում աշխարհում տարածված է բուն սլեքլայն տարբերակը: Իսկ առաջացել է նրանից, որ երկու ընկեր ուղղակի ճոճվող շղթա են գտել և փորձել են դրա վրա կանգնել, հավասարակշռություն պահել: Հետո փորձել են այդ շղթայի փոխարեն  պարան օգտագործել:
 
 
- Եվրոպական շատ երկրներում սլեքլայնն արդեն երկար ժամանակ է ինչ տարածված է և ունի շատ երկրպագուներ: Սակայն նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին: Ինչ եք կարծում, որ՞ն է պատճառը:
 
- Հայաստանի մասին նույնը չի կարելի ասել, որովհետև Հայաստանը աշխարհագրական առումով հեռու է այն երկրներից, որտեղ որ շատ է տարածված այդ երևույթը: Ավստրալիայի, Գերմանիայի այգիներով զբոսնելիս ամեն երկրորդ ծառին կտեսնեք կապված սլեքլայնի ժապավեն: Մարդկանց համար այգիներում սլեքլայնով զբաղվելը պիկնիկի նման սովորական բան է: Իսկ Հայաստանում դեռ նոր է ձևավորվում այգիներում ինչ որ բանով, այդ թվում նաև սլեքլայնով զբաղվելու մշակույթը: Միակ խումբը Երևանում մենք ենք,Վանաձորում կա մասնաճյուղ, բայց իրենց խումբը շատ ավելի փոքր է, հիմնական ակտիվ անդամները 2-3 հոգի են :
 
 
- Ո՞րն է սլեքլայնի նպատակը:
 
- Դա ակտիվ հանգստի լավ տարբերակ է և համեմատաբար նոր սպորտաձև , ունի ընդամենը 30-40 տարվա պատմություն: Սպորտաձևի համար դա բավականին երիտասարդ տարիք է: Հիմանականում մարզում է մարդու հավասարակշռությունը: Թեկուզ ուղղակի կանգնելը սլեքլայնի ժապավենի վրա ու հավասարակշռություն պահելը առանց որևէ հնարքներ կատարելու ինքնին արդեն հաճելի է ու կտրում է արօրյա հոգսերից:
 
 
- Իսկ ինչպե՞ս կազմավորվեց  <<Սթեպ սլեքլայներս>> խումբը:
 
- Խումբը կազմավորվեց պատահական: Մի տղա, Մուշեղ Խաչատրյան անունով, միականաի հեծանիվի վարպետը, ինտերնետում տեսագրություն էր տեսել սլեքլայնի մասին և  իր կրկեսային համարներից մեկի համար որոշել ժապավենի վրա միականի հեծանիվ քշել: Փորձեց, ստացվեց: Սկզբում, իհարկե, սովորեց ուղղակի քայլել սլեքլայնի ժապավենի վրայով, այնուհետև նույնն արեց միականի հեծանվով: Իր համարը կայացավ, բայց դրանից հետո էլ նա շարունակեց զբաղվել սլեքլայնով: Դրանով վարակեց իր փոքր եղբորը, Ահարոն Խաչատրյանին, ով սկզբում դժկամությամբ էր տրամադրված, բայց հիմա, կարելի է ասել Հայաստանում լավագույն սլեքլայներն է: Ես էլ մեր խմբի մնացած անդամներից շատերի նման պատահական, ինտերնետի, ընկերների միջոցով իմացել եմ սլեքլայնի մասին, եկել եմ մեկ-երկու պարապունք (ուղղակի փորձելու համար) ու մնացել եմ խմբում: Ընդգրկվեցի հիմնական խմբում, որի անդամները մարզվելուց բացի նաև մարզում են նորեկներին: 
 
 
- Ձեր թիմին միանալ ցանկացողները շա՞տ են: Ինչ-որ կերպ փորձո՞ւմ եք տարածել սպորտաձևը Հայաստանում:
 
- Շատ ջանքեր չենք թափում սպորտաձևը Հայաստանւմ տարածելու համար այն պատճառով, որ մեր ունեցած գույքը, միջոցները, հնարավորությունները մեզ թույլ են տալիս զբաղվել միայն այսքան սիրահարների հետ: Բացի այդ ավելի շատ մարդկանց հետ զբաղվել մենք ուղղակի ֆիզիկապես չենք հասցնի:
 
 
- Եվ վերջին հարցը: Ես տեղյակ եմ, որ դուք չունեք հովանավորներ, իսկ պարապունքները ստիպված եք անցկացնել բաց երկնքի տակ: Կա՞ հույս, որ մոտ ժամանակներս դուք ձեռք կբերեք հովանավորներ, կամ էլ պարապունքների համար նախատեսված դահլիճ:
 
- Սա ընդամենը մեր հաճույքի համար է, մենք ոչ մի եկամուտ չենք ակնկալում: Ցանկալի կլիներ պարապունքները փակ տանիքի տակ անցկացնել: Միակ անհրաժեշտությունը  մարզասրահում երկու սյուներն են, որոնք Հայաստանում մի քիչ դժվար է գտնել: Թեկուզ վարձավճարով մարզադպրոց կամ մարզադահլիճ գտնելը մի քիչ բարդ է: 
                                                                                                                                                                                                                
 
 
 
 
Իսրայելյան Լուսինե
(2 կուրս, լրագրություն)
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019