Выпуск: 169 от 28/04/2014, Рубрика: Inter-View
Հարցազրույց Նելսիկ Էլոյանի հետ

 
"World Vision Armenia" բարեգործական կազմակերպությունը ապրիլի 29-ին Լևոն Արիսյանի անվան համար 127 ավագ դպրոցում հայկական ավանդական տոներին նվիրված հանդես էր կազմակերպել: Պատրաստվել էր հատուկ հյուրասիրություն` Պահքի, Վարդավառի, Համբարձումի, Ծաղկազարդի, Սուրբ Սարգսի և այլ տոները նշելու համար: Երեխաները սովորել էին ազգային երգեր, պարեր և պատմում էին, թե ինչպես պետք է նշել այդ տոները: Հյուրասիրության մեջ կային` գաթա, ներկած ձվեր, քամած մածուն, փլավ, աղանդեր և կարմիր գինի: Հրաշալի հանդեսից հետո դպրոցի տնօրենը` պարոն Նելսիկ Էլոյանը, պատասխանեց մեր հարցերին:
 
- Կպատմե՞ք World Vision-ի հետ Ձեր դպրոցի համագործության ծրագրերի մասին:

- World Vision Armenia կազմակերպության հետ համագործում ենք արդեն 5 տարի:Եզակի հասարակական կազմակերպություններից է, որը իրոք լուրջ որակական աշխատանք է կատարում:Նրանք աշխատում են աշակերտական ղեկավարության, ծնողական խորհուրդի և դպրոցի խորհրդակցական մարմինների զարգացման ուղղությամբ:

- Ինչո՞վ է կարևորվում խորհրդակցական մարմինների այսօրվա աշխատանքը:

- Այսօր մենք դրել ենք աշակերտին խոսք կատարողի տեղ:Նա պարտավոր է նշված ժամին գալ, դասերի ընթացքում լսել և այլն:Բայց յուրաքանչյուր աշակերտի մեջ ինչ-որ կարողություն կա, որը դպրոցական դասընթացների մեջ չի դրսևորվում:Մենք բացի կրթություն տալուց նաև քաղաքացի պատրաստելու առաքելություն ունենք:Ցավո'ք, մենք դա անում ենք 3-4 %-ի չափով:Աշակերտական խորհուրդը պետք է ստեղծի այդ դաշտը, որի մեջ երեխաները կկարողանան դրսևորել իրենց մեջ եղած կայծը:Աշակերտական խորհրդի կայացման հարցում World Vision-ը մեզ շատ մեծ օգնություն ցուցաբերեց` և' մեթոդական, և' ամենօրվա մարտավարության առումներով:Ասեմ, որ բավական հաջողել ենք այդ տիրույթում:Մենք փորձել ենք աշակերտական խորհուրդի դաշտը այնպես կառուցել, որ երեխան չշփոթի իրավունքները պարտականությունների հետ:

- Իսկ Ի՞նչ կասեք ծնողական խորհրդի մասին:

- Միայն դպրոցը այսօր լավ արդյունք չի կարող տալ, և դրա հաստատումն է կրկնուսույցների ինստիտուտի գոյությունը:Դպրոցը չի տալիս պահանջվող գիտելիքները, ծնողը ստիպված լրացուցիչ ծախսեր է անում:Անձի ընդհանուր զարգացման ձևավորման իմաստով մենք շատ բաներ բաց ենք թողնում:Սա դպրոցի թերություններից է:

- Ի՞նչ պետք է արվի դրանց վերացման համար:

- Մանկավարժական կադրերի վերաբերմունքի փոփոխություն պետք է ստեղծենք դպրոցում:ՈՒսուցիչ-աշակերտ վերաբերմունքի փոփոխություն պետք է արվի:Դա իմ համոզմունքն է:ՈՒսուցիչը այսօր պետք է ոչ միայն դաս տա աշակերտին, այլև աշխատի նրա հետ:

- Պարո'ն Էոլյան, ի՞նչ եք մտածում,ինչպե՞ս կարելի է փոխել ուսուցչի վերաբերմունքը:

- Ես ղեկավար եմ, բայց մենակ չեմ կարող իրականացրել այդ փոփոխությունը:Եթե պետականորեն որոշվի, որ բոլորս գնում ենք այս ուղղությամբ, ապա խնդիրը ավելի կհեշտանա:Ես համոզմված եմ, որ պետք է ակտիվացնել աշակերտներին և ծնողներին, այսինքն` միայն վերևից խնդիրը չի լուծվի:

- Իսկ ո՞րն է World Vision-ի դերը այդ ամեն ինչի մեջ:Ի՞նչ ծրագիր եք իրականացրել արդեն:

- Իրականում մեզ հաջողվել է աշակերտական խորհրդի զարգացման գործը:Հաջորդ փուլում արդեն ծնողական խորհրդի հետ ենք աշխատելու:Դպրոցական խորհուրդը դեռ չկայացած մարմինն է, և ես առաջարկել եմ դեռևս ուժեր չծախսել այս ուղղությամբ:

- Ո՞րն է դպրոցական խորհուրդը:

- Դպրոցական խորհուրդը կազմվում է այսպես` 2 ծնող, 2 ուսուցիչ, 3 մարդ նախարարության ներկայացուցիչ և 1 մարդ քաղաքապետարանից:Դպրոցական խորհուրդը գերագույն խորհուրդ է դպրոցի համար:Նրա նպատակը ուսման որակի բարձրացումն է:Հիմա դպրոցին ավելի նյութական օգնությունն է պետք:Օրինակ` 4 տարվա ընթացքում համագործելով ճապոնացինների և <<ԳՈՒՄ>> կազմակերպության հետ` շատ օգնություն ենք ստացել` դպրոցի վերանորոգումը, դռները, զուգարանները:Ավագ դպրոցները լավ վիճակում չեն և դրա կարիքը շատ ունեն:Օրինակ` ուժեղացուցիչ տեխնիկան մեզ World Vision-ն է նվիրել, աշակերտական խորհրդին համակարգիչ է տվել, նաև՝ դպրոցի գույքը, գնդակները:Հիմա ծրագիր ենք անում դասասենյակների գույքը փոխելու ուղղությամբ:World Vision-ը ոչինչ պատրաստի չի տալիս մեզ:Նրանք տալիս են նյութը, իսկ մենք աշխատանք ենք կատարում:Ընդհանրապես մենք համագործակցել ենք երեք կազմակերպությունների հետ:<< Հույսի կամուրջը >> մեզ նվիրել է գույքը, նաև մեթոդական օգնություն է ցուցաբերեց:<<ԳՈՒՄ>>-ի հետ մենք փոխհամագործակցել ենք:

- Ւսկ դպրոցում աշխատու՞մ են հոգեբաններ:

- Դպրոցում աշխատում է երկու հոգեբան, բայց միայն այն 33 երեխաների հետ, ովքեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեն, ովքեր նախկինում հատուկ դպրոցներում են սովորել:

- Շնորհակալությո'ւն, պարո'ն Էոլյան:
 
 
 
 
 
 
 
 
                                                                                                  Էլինա Ադամյանց
                                                                                             ( Լրագրության I կուրս )
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019