Выпуск: 170 от 16/05/2014, Рубрика: моно“Б”лог
 
 
Ի՞նչ ժառանգություն է թողել Բրյուսովի ինստիտուտը Սլավոնական համալսարանին
 
 
Այժմյան Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը շատերին ծանոթ է որպես <<նախկին Բրյուսով>>, այդ մասին փաստում է նաև մոտակա կանգառը, որը ստացել է <<Բրյուսովի կանգառ>> անվանումը: Թե ի՞նչ հանգամանքներում և ի՞նչ պատճառներով է  Վ. Բրյուսովի անվան ինստիտուտը իր տեղը զիջել Սլավոնական համալսարանին, որոշ նկատառումներից ելնելով տեղի դասախոսները նախընտրեցին մեկնաբանությունից դուրս թողնել` համարելով դա միջհամալսարանային հարաբերություններ: 
 
Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած և եվրոպական չափանիշների համաձայն վերանորոգված լսարաններ, գեղեցիկ բակ և այլն: Գոնե մեկ անգամ Սլավոնական համլսարանում շրջած յուրաքանչյուր ոք կարող է խոսել նրա հարմարավետության, գեղեցկության և բարձրակարգության մասին: Անգամ այնտեղ սովորող ուսանողները Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան կոչվող տարածության մասին խոսելիս, իսկզբանե միայն դրականն են մտաբերում և կողմնակի հարցերի ազդեցությամբ միայն հիշողությունից դուրս բերում նրա թերի կողմերը:
 
Որո՞նք են դրանք: 
Սկսեենք նրանից, որ համալսարանն դեռևս հարմարեցված չէ սահմանափակ ֆիզիկական հնարավորությունների տեր մարդկանց ուսուցման և առհասարակ ներկայության համար: Միայն շքամուտքում կարելի է տեսնել հարմարեցված աստիճաններ, բայց չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ համալսարանն իրենից ներկայացնում է 4 հարկից բախկացած շինություն, և մուտքից ներս հայտնվելը դեռ ոչինչ չի նշանակում: Այս խնդիրն իր մասին ևս մեկ անգամ հիշեցնել համալսարանում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Այն անց կացվեց համալսարանի առաջին հարկում գտնվող համակարգչային լսարանում, այն դեպքում, երբ երրորդ հարկում գործում է նմանատիպ միջոցառումների համար նախատեսված դահլիճ: Այդ իսկ պատճառով տեխնիկական խնդիրներից խուսափել չհաջողվեց, և ներկաների կողմից առաջարկություն հնչեց  երրորդ հարկ տեղափոխվել, բայց կազմակերպիչն համեստորեն պատասխանեց. <<Մենք չենք կարող երրորդ հարկ բարձրանալ>>: Մինչ հանդիպման տրամաբանական ավարտը ամեն ինչ պարզ դարձավ, հյուրն ինքը խոստովանեց, որ տեղաշարժման հետ կապված որոշ ֆիզիկական խնդիրներ ունի:
 
Իսկ ինչպիսի՞ն է ուսանողների կարծիքը:
-Սիրում եմ մեր համալսարանը, այն շատ հարմարավետ է: Պարզապես միջանցքներով քայլելիս միշտ հավանականություն կա որևէ բացվող դռան հետ <<գրկախառնվելու>>, քանի որ միջանցքները շատ նեղ են, և առանց բախվելու երեք հոգի չեն կարող կողք կողքի քայլել:
 
Ինչպե՞ս է պատճառաբանվում երևույթը: Ըստ “Բրյուսովի” նախկին ուսանողների վարկածի, ի սկզբանե այս շինությունը նախատեսված է եղել հիվանդանոցի համար, սակայն սովետական տեղի իշխանությունները, ինչ-ինչ նպատակներից ելնելով, որոշել են շենքը տրամադրել ԲՈԻՀ-ին,  այդ պատճառով էլ միջանցքները նեղ են: 
 
Ինչ վերաբերում է այն ճանապարհին, որը ստիպված են լինում ուսանողները հաղթահարել մինչև համալսարան հասնելը, ապա. << Դա փորձություններով լի ուղի է, մանավանդ ձմռան պայմաններում>> փաստում են նրանք:
 
Նշենք նաև, որ Ճանապարհը հատում է վերահսկողությունից դուրս մնացած մի խաչմերուկ: <<Ամեն օր սրտի վախով եմ անցնում այդ ճանապարհը>> նշում է ուսանողներից մեկը: 
 
Իհարկե, վարորդների և ուսանողների զգուշության շնորհիվ, դեռևս այնտեղ դժբախտ պատահարներ չեն գրանցվել, բայց ինճպես ասում է ժողովրդական հայտնի ասացվածքը. << փորձանքը մեկ անգամ է լինում>>: 
 
 
 
 
 
 
 
 
Արմենուհի Մխոյան 
(լրագրություն, 2 կուրս)
 
 
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019