Выпуск: 171 от 30/05/2014, Рубрика: Вдохновение
Կարևորի անկարևորությունն ու անկարևորի կարևորությունը
 
 
          Կյանքը մի <<տարածություն>> է, որտեղ կարևոր է ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ ոչինչ կարևոր չէ: Սա է պատճառը, որ վատն ու լավը, դժբախտությունն ու երջանկությունը, գեղեցիկն ու տգեղը շարունակ գտնվում են կողք կողքի և հեշտությամբ փոխարինում մեկը մյուսին:
          Ինչպես է դա տեղի ունենում:
          Ճամփեզրով քայլում է մի գեղեցիկ աղջիկ, և դուք շտապում եք եզրակացնել, որ նա գեղեցիկ է, այդ պահին կարևորությունը տալով նրա արտաքին գեղեցկությանը: Սակայն, որոշ ժամանակ հետո, երբ արտաքին գեղեցկությունը մղվի հետին պլան և կարևորություն  ստանա ներքրն գեղեցկությունը, դժվար է ասել կշարունակի աղջիկը մնալ նույնքան գեղեցիկ: Սա կարևորությունների փոփոխման արդյունքում գեղեցիկից տգեղ անցման պարզ և ժամանակին համահունչ օրինակ է: Օրինակ, որը չի ներառում իր մեջ ոչ մի ճակատագրական հետևանք, նրա արդյունքը կարող է լինել պարզապես կարճատև հիասթափությունը: Նույն հեշտությամբ էլ տեղի է ունենում երևույթի հակառակ տարբերակը:
Անմեղ են նաև վատի ու լավի հետ կապված օրինակները: Սակայն ամեն ինչ ավելի քան դժվարանում է, երբ հարցը վերաբերում է դժբախտությանն ու երջանկությանը, քանի որ ուղղակիորեն այս երկու գործոններից է կախված յուրաքանչյուրիս կյանքի ընթացքը և շատ դեպքերում նաև ավարտը: Ինքնասպանությունը ժամանակակից աշխարհում դարձել է մոդայիկ մի երևույթ: Մի փոքրիկ ցավ, կարճատև տանջանք և կարևորն էլ, անկարևորն էլ այլևս նշանկություն չունեն, կարևոր չեն: Բայց ինչու մի պահ կանգ չառնել ու չմտածել, գուցե ապրելու և երջանիկ լինելու պատճառներն էլ ավելի կարևոր են: Կարևորությունների փոփոխությունը  կարող է երջանիկին դարձնել դժբախտ և դժբախտին՝ երջանիկ, այդ դեպքում ինչու կարևորությունը չտալ այն երևույթներին, որոնք մեզ երջանկացնում են և մոռանալ նրանք, որոնք ստիպում են տարակուսել, չէ որ մենք ենք մեր կյանքի տերը և այնտեղ որոշումներ կայացնողները: Սակայն կարևորներն ու անկարևորները դադարում են գործել, երբ դադարում է գոյություն ունենալ կարևորագույնը՝ կյանքը:
 Ի վերջո, մենք բոլորս էլ երջանիկ ենք, պարզապես քչերն են այդ մասին տեղյակ:                                                                                                                                                                                                                                                                                    
 
 
 
 
 
 
 
Արմենուհի Մխոյան
(լրագրություն, 2 կուրս)
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019