Выпуск: 181 от 09/02/2015, Рубрика: Новости
Բաց դաս՝ նվիրված Վահան Տերյանին
 

Փետերվարի 9-ին Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ բաց դաս, որը կազմակերպել էին հայոց լեզվի դասախոսները: Ներկա էին առաջին կուրսի ուսանողները: Դասը նվիրված էր մեծանուն հայ բաաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի հարյուր երեսուն ամյակին:
 
Բաց դասի ընթացքում բանասիրական գիտությունների դոկտոր Մ. Խաչատրյանը ուսանողներին պատմեց Վահան Տերյանի գրական ժառանգության մասին: Ապա բանասիրական գիտությունների թեկնածու Ն. Իսկանդարյանը պատմեց բանաստեղծի կյանքի մասին:

Հարկ է նշել, որ դժվարին կյանք ապրած այս բանաստեղծը կյանքից հեռացավ ընդամենը երեսունչորս տարեկան հասակում, սակայն առանց նրա թողած ժառանգության անհնար է պատկերացնել հայ պոեզիան: Վահան Տերյանի ներդրումը մեծ էր նաև հասարակական-քաղաքական կյանքում: Բաց դասի ժամանակ ուսանողները դիտեցին ֆիլմ՝ նվիրված Վահան Տերյանի վերջին ճանապարհորդությանը:

Վերջում դասախոսները և ուսանողները պայմանավորվեցին Վահան Տերյանի պոեզիային նվիրված ասմունքի մրցույթ կազմակերպել աշնանը: Բանասաիրական գիտությունների թեկնածու Ժ. Ռոստոմյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Շահբազյանը հանձնարարություններ տվեցին իրենց սաներին:

Այս միջոցառումը մեծ տպավորություն գործեց ուսանողների վրա և հետաքրքրություն արթնացրեց դեպի հայ մեծանուն գրող Վահան Տերյանի գրական ժառանգությունը:
 
 
 
 
 
 
 
 
Դիանա Վիրաբյան
(առաջին կուրս)
 
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019