Выпуск: 182 от 23/02/2015, Рубрика: Новости
ԳՐՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍ
 
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, հայտարարված է գիրք նվիրելու օր։ Հայ-ռուսական համալսարանի հոգեբանության Ֆակուլտետի առաջին կուրսում այդ օրը բաց դաս էր՝ նվիրված գրքին (դասախոս՝ Մարգարիտ Խաչատրյան)։  Դասին ներկա էին ՀՌՀ Հումանիտար գիտութունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Սարգսյանը, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը և հայոց լեզվի դասախոս Ժենյա Ռոստոմյանը։

Ուսանողները պատմում էին, թե ինչ դեր ունի գիրքն իրենց կյանքում։ Ակնհայտ է, որ ուսանողների մեծ մասը կարդում է. այդ մասին վկայում են նրանց հետաքրքիր ելույթները։ Հովհաննիսյան Գայանեն նկատեց, որ մեծ հաճույք է, երբ կլանվում ես գրքով և կտրվում իրականությունից։ Երեմյան Զարուհին ասաց. “Գրքերը, անկասկած, ընթերցողի լավագույն ընկերներն են, որոնք, ի տարբերություն, մարդկանց երբեք չեն դավաճանում”։ Սարգսյան Էռնան ուրախությամբ նշեց, որ գրքերի աշխարհը սահմաններ ու սահմանափակումներ չունի և տանում է մարդուն անցյալի հեռուները, մոտեցնում մեր ժամանակներին կամ հասցնում մինչև հանելուկային ապագա։ Կիրակոսյան Քրիստինան սիրում է գրքերը, քանի որ ամեն գրքից հետո ուրիշ աչքերով է նայում շատ պարզ բաների։ Հարությունյան Թամարան ասաց՝ հաճույք է 
ստանում գիրք կարդալու ընթացքից։ Մարտիրոսյան Հրանուշն ուրախությամբ նշեց, որ հայերեն գրքեր կարդալու միջոցով անկաշկանդ է դարձրել իր բանավոր խոսքը։
 
Ելույթ ունեցան նաև հյուրեը։ Գ. Սարգսյանը խոսեց բանաստեղծության դերի մասին մարդու ներաշխարհի ձևավորման գործում: Ա. Եղիազարյանը պատմեց, որ վերընթերցում է վաղուց կարդացած գրքերից՝ պարզապես հաճույք ստանալու համար։ Ժ. Ռոստոմյանն իր խոսքը եզրափակեց հետևյալ կոչով. “Կարդացե՜ք որոկյալ գրականություն։ Կյանքը չափազանց կարճ է անորակ գրականությանը ժամանակ տրամադրելու համար”։
Վերջում Մ. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և զգուշացրեց ուսանողներին, որ նվեր ստացած գրքերին անպայման անդրադառանլու են հաջորդ դասերի ընթացքում։
 
 
 
 
 
 
 
 
Հարությունյան Թամարա
Հոգեբանության առաջին կուրսի ուսանողուհի
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Knowledge & skills 09/09/2019