Выпуск: 184 от 10/04/2015, Рубрика: Новости
«Հայերի ցեղասպանությունը. հիշողություն և դասեր ապագայի համար»
 
 
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 22-ին տեղի ունեցավ քննարկում կլոր սեղանի շուրջ՝ «Հայերի ցեղասպանությունը. հիշողություն և դասեր ապագայի համար» թեմայով։ Քննարկումը կազմակերպվել էր Իրվունքի և քաղաքականության ինստիտուտի, ուսանողական խորհրդի և Ազգային անվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտությունների լաբորատորիայի կողմից։
 
Քննարկման ընթացքում զեկույցներով ելույթ ունեցան Իրվունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն տիկին Լարիսա Ալավերդյանը, քաղաքագիտության դոկտոր պարոն Գեորգի Կորալովը, Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ պարոն Հովհաննես Սարգսյանը, մագիստրանտներ Ռոզա Արոյանը, Բելլա Նահապետյանը և ասպիրանտ Սարգիս Շիրխանյանը։ Միջոցառումը տևեց նախատեսվածից երկար, քանի որ զեկույցները շատ հետաքրքիր ու բովանդակալից էին և մասնակիցների մոտ բազմաթիվ հարցեր էին առաջանում։ Քննարկման ընթացքում բարձրացվեցին մի շարք վիճելի հարցեր, ինչպես նաև խոսվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ադրբեջանի ոտնձգությունների մասին։ Քննարկման վերջում մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ տիկին Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներից, մոտ ապագայում կրկին կլոր սեղանի շուրջ հավաքվելու և մի շարք արդիական հարցեր քննարկելու ակնկալիքով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
Անահիտ Ամալյան
(“Իրավաբանություն”, III կուրս)
 
 
 
 
 
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019