Выпуск: 185 от 08/05/2015, Рубрика: Арт-аквариум
Մարդը իրականում ընդունակ է ամեն ինչի
 
 
«Ինձ համար անակնկալ էր ցուցահանդեսի անվանումը», - անկեղծանում է «գեղամագիտության» ստեղծման գլխավոր պատճառ Գեղամ Աբրահայանը: Ցուցահանդեսի օրիգինալ անվանումն արդարացվում է քանդակագործի աշխատանքների յուրահատկությամբ:
 
 
- Գեղամ, արվեստում կատարելության հասնելը հնարավո՞ր է: Եվ եթե այո, ապա ի՞նչ է դրան հաջորդում:
 
- Կատարյալ  չափի որոնումը… «Կատարելություն» բառի բովանդակությունը մարդու համար փակ է, կարծում եմ. կյանքում եթե մի ակնթարթ Աստծուն շոշափես, միգուցե մարդկային կատարելություն ապրես, և այդ շփումից էլ կհետևի արվեստագետի`  կատարյալ չափի զգացողությունն արվեստում: Այդ ամենը զգացողություն է  ողջ կյանքի համար:
 
 
- Ի՞նչ եք ձգտում ասել կամ ցույց տալ Ձեր աշխատանքներով:
 
- Յուրաքանչյուր քանդակ ունի իր ասելիքը, իսկ բոլոր գործերում կարևորում եմ էսթետիկ կողմը. ինձ համար արվեստը լույս տվող ծավալների համադրություն է, որը անպայման պետք է ունենա իր ասելիքը` իր իմաստով, իր էներգիայով, բոլոր շերտերով քանդակի, և դա լինի ոչ թէ սպանող, այլ կյանք տվող:
 
 
- Դուք քանդակում եք իրականությունը, թե՞ Ձեր երևակայության տեսածը:
 
- Երկուսը մեկում, և գումարած` մի քանի տասնյակ այս տեսակ հարցեր:
 
 
- Ձեր աշխատանքների վերաբերյալ ու՞մ կարծիքն է Ձեզ համար ամենակարևորը:
 
- Պրոֆեսիոնալ քանդակագործների, որոնք շատ քիչ են:
 
 
- Մասնակցել եք բազմաթիվ ցուցահանդեսների, պատմեք ամենաառաջինի մասին:
 
- Առաջին պրոֆեսիոնալ ցուցադրությունը եղել է գեղարվեստի ակադեմիայում ուսումնառության առաջին տարիներին. ընկերներիս հետ  միասին առաջին ցուցադրություններն էին:
 
 
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը:
 
- Շատ լավ, ասեմ, որ շատ կարևորում եմ քննադատությունը, անգամ ոչ պրոֆեսիոնալ մարդու կողմից. առողջ քննադատությունը միայն օկտակար է` լինի թե՛ դրական, թե՛ տվյալ ստեղծագործողի համար ցավալի:
 
 
- Գեղամ, ամենասիրած աշխատանք ունե՞ք, թե Ձեզ համար բոլորն էլ հավասար են:
 
- Իմ ամենասիրած աշխատանքը, եթե այդպես կարելի է  ասել, այն  գործն է, որի վրա տվյալ պահին աշխատում եմ:
 
 
- Քանդակագործությունից բացի արվեստի ինչ-որ այլ ճյուղերով հետաքրքրվու՞մ եք:
 
- Քանդակագործի ճանապարհը այնպիսին է, որ արվեստի գրեթե բոլոր ճյուղերն ուսումնասիրվում են նրա կողմից:

 
- Ի՞նչն է Ձեզ մոտ ամենալավը ստացվում առհասարակ:
 
- Քանդակագործությունը:
 
 
- Իսկ ի՞նչ ընդհանրապես չեք կարողանում անել:
 
- Մարդը իրականում ընդունակ է ամեն ինչի:
 
 
- Ի՞նչն է արվեստագետի կյանքում ամենակարևորը, ապա նաև առհասարակ` մարդու կյանքում:
 
- «Ամեն բան կատարվում է քո և քո Աստծո միջև». մարդը այս Խոսքի իրականության մեջ պետք է տեսնի կյանքը, լինի արվեստագե՛տ, թե՛ այլ ոլորտի մարդ:
 
 
- Գեղամ, ինչ եք կարծում, մեր ուսանողներին կհաջողվի՞ բացահայտել «գեղամագիտության» գաղտնիքները:
 
- Հավատում եմ: 
                                                                                                   
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հայրապետյան Ելենա,
Իսրայելյան Լուսինե
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019