Выпуск: 201 от 17/02/2017, Рубрика: В мире
Փորձելով բացահայտել հայ հանճարի հույզերն ու հույսերը...
 
 
 
«Ասենք, յուրաքանչյուր մարդու մեջ Աստված կա, ու յուրաքանչյուրի Աստվածն ամենախոր հարգանքի է արժանի։ Կողքինիդ մեջ փնտրիր Աստծուն»:
«Ես ես եմ»
 
 
 
Այս խոսքերի հեղինակը հայ ժամանակակից գրականության հանճարներից մեկն է՝ Հրանտ Մաթևոսյանը, որը հավերժացավ իր գրական և իր ազգի ու հայրենիքի համար կատարած լուսավոր գործերով:
 
Կարդալով Մաթևոսյանի լավագույն գործերը՝ մենք՝ նորաթուխ ուսանողներս, փորձում էինք բացահայտել նրա հույզերն ու հույսերը, դառնալ նրա վեհ գաղափարների հետևորդները: Մաթևոսյանի կենսագրության ու արձակի էջերը թերթելիս առաջացել էին բազմաթիվ հարցեր, որոնց ճշգրտորեն պատասխանել կարող էին միայն ու միայն մեծ գրողի ընտանիքի անդամներն ու մտերիմ ազգականները:
 
Այսպիսով մեր հարգարժան դասախոս տիկին Ռոստոմյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մի ջերմ ու անմիջական հանդիպում Հրանտ Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի, կնոջ՝ Վերժինե Մովսիսյանի և ավագ թոռնուհու՝ Շաղիկի հետ: Հանդիպման ընթացքում հնչեցին մեզ  հետաքրքրող բոլոր հարցերը, ստացանք ավելի քան բավարար պատասխաններ, լսեցինք յուրահատուկ, հետաքրքիր, հուզիչ և նույնիսկ զավեշտալի պատմություններ Մաթևոսյանի մանկությունից, դրվագներ նրա ներշնչման և ստեղծագործական որոնումների մասին: Նաև ճանաչեցինք նրան իբրև հոգատար ամուսին, նվիրված հայր և պաշտելի պապիկ:
 
Այս հանդիպումը խթան դարձավ, որ Մաթևոսյանի պատմվածքները դառնան էլ ավելի սիրված, հասկանալի ու անչափ հոգեհարազատ, իսկ մեծ գրողի կյանքի մանրամասներն ասես ամբողջացրին նրա կերպարը և  ցանկություն առաջացրին ավելի ու ավելի շատ կարդալ և խորասուզվել մաթևոսյանական աշխարհում:
 
 
 
 
 
 
 
Գոհար Գևորգյան
Տուրիզմի Ι կուրսի ուսանողուհի
Լուսանկարները՝ Տուրիզմի Ι կուրսի
ուսանողուհի Սուսաննա Իշոևայի
 
 
Микрофон
Fish-ка
Книги 07/11/2017