Выпуск: 201 от 17/02/2017, Рубрика: Новости
Կոմիտասյան շնչառություն Հայ-Ռուսական համալսարանում
 
 
Ապրիլի 26-ին Ֆադեյ Սարգսյանի անունը կրող դահլիճում տեղի ունեցավ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան) կյանքին ու գործին նվիրված ցերեկույթ: Բանասիրական գիտությունների թեկնածու, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ն. Իսկանդարյանի կողմից այն նախապես ծրագրված էր որպես բաց դաս, սակայն թեմայի տարողունակությունն ու անմահ երգահանի նկատմամբ ուսանողների սերը չտեղավորվեցին պարզ դասաժամի ֆորմատում: Հումանիտար ինստիտուտի լեզվաբանության բաժնի I կուրսի շնորհաշատ ուսանողներ Լիլիթ Հովհաննիսյանի, Էռնեստ Մանուկյանի, Լիլիանա Կարճիկյանի վոկալը գերեց հանդիսատեսին մեղեդայնությամբ ու ձայների մաքրությամբ՝ ամենայն ճշգրտությամբ լսարանին փոխանցելով կոմիտասյան «Վիրավոր լորիկի», «Չինար ես»-ի, «Սարերի հովին մեռնեմ»-ի, «Կաքավիկի»  մաքրամաքուր ելևէջները: Նոնա Գրիգորյանի (դաշնամուր), Աննա Պետրոսյան (ջութակ) համատեղ ջանքերով դահլիճի մթնոլորտը հագեցավ «Կռունկի» գերող, հուզիչ շնչառությամբ, որին անտարբեր չմնաց և ոչ մի սիրտ: Այս էլ ո՛րերոդ անգամ հայոց լեզվի և գրականության ամբիոնը (ամբիոնի վարիչ` Ա. Եղիազարյան) հաճելի ակնթարթներ է պարգևում մեր համալսարանին՝ անգնահատելի աշխատանք կատարելով, կազմակերպելով ու բեմ բարձրացնելով մեր  շնորհալի ուսանողներին: Իսկ այս տարի էլ, ահա,  Մեծ եղեռնի զոհերին ոգեկոչելու ա՛յս տարբերակն էր ընտրել հայոց լեզվի և գրականության ամբիոնը: 
 
 
Микрофон
Fish-ка
The worst enemy to creativity is self-doubt 17/02/2017