Выпуск: 202 от 07/11/2017, Рубрика: Вдохновение
***
 
Բարև ձեզ, պարոն Ռավիկ: Դուք ինձ երևի թե մոռացել եք, բայց ես ձեզ այդպես էլ չկարողացա: Ես ձեզ չափազանց լավ հասցրի  ճանաչել: Որքա՜ն եմ մտածել ձեր բառերի, շարժումների և հայացքների մասին, Ձեր սառը դեմքի տակ թաքնված ջերմ զգացմունքների մասին: 
 
Երևի հիշում եք այն մութ գիշերը՝ ինչպես ծխեցիք վերջին ծխախոտի մնացորդը և ընկնող աստղի նման նետեցիք գետը: Շատ լավ եմ հիշում այդ վայրկյանները. ես զգացի, որ հիմա մի մոխրագույն փոթորիկ՝անտանելի արագությամբ կներխուժի ձեր քարացած կյանք: Իսկ մոխրագույն փոթորիկները,սովորաբար,կանանց անուն են կրում: Ձերը դարձավ Ժոան-Մադուն: Թույլ էակ, ով առանց գիտակցելու փշրեց ձեր ներսում գտնվող ամեն բան և փլատակների վրա իր նախընտրած սերմերը ցանեց: Ինչու՞մ էիք դուք մեղավոր այդ նողկալի ժամանակներում, երբ մարդկային կյանքն արժեք չուներ: Երևի դուք ճիշտ էիք ապրում: Մնում էր միայն խմել տխրությունը սիրելի կնոջ հետ: Չէ՞ որ չգիտեիք՝ երբ եք վերջին անգամ հորիզոնին տեսնելու այդ գարշելի հաղթական կամարը:
 


 
Արևիկ Մոսինյան
 
Микрофон
Fish-ка
Хоть бы в РАУ! 13/07/2018 В мире магов известие о том, что ты зачислен в место мечты, приносят совы. В мире маглов все немного иначе. За исключением места, куда стремишься попасть. Период вступительных экзаменов позади: "шалость удалась" :) Всем удачи в новом учебном году!