Выпуск: 146 от 08/04/2013, Рубрика: Art-Review
Սևի և սպիտակի երանգները
 
 
Կյանքի բոլոր երանգները սևի և սպիտակի համադրության մեջ: Նրա ստեղծագործությունները ստիպում են հիշել, զգալ ու վերապրել…
 
 
«Իմ երազանքը մեկն է՝ թույլ չտալ ժամանակին փոշիացնել այն, ինչ ինձ համար ժամանակին թանկ է եղել», - իր երազների մասին այսպիսի մեկնաբանություն է տվել Տիգրան Կիրակոսյանը, ում սերը դեպի նկարչություն առաջինը նկատել էր իր մանկապարտեզի դայակը, ով` ըստ Տիգրանի, առանձնապես համակրանք չէր տածում իր հանդեպ: 
 
Նկարչական թեքումով դպրոց, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և Գեղարվեստի ակադեմիա՝ սակայն այս ամենը այնքան էլ չնպաստեց, որ երիտասարդ նկարիչը իրեն ռեալիզացված զգա Հայաստանում. «Ոչ ես եմ իմ տեղը գտել Հայաստանում, ոչ էլ Հայաստանն է իր տեղը գտել իմ մեջ»:
 
Նրա նկարներում ակնհայտ ընդգծված մի առանձնահատկություն կա: Սև և սպիտակ գույների համադրության մեջ նկարիչը գտնում է կյանքի գորշ և բաց երանգները, լույսերն ու ստվերները, իսկ պարզ, սակայն յուրահատուկ անվանումները ավելի խորաթափանց են դարձնում նրա ստեղծագործությունները:
 
 
 
 
Հատկապես աչքի ընկնող է քաղաքների նկարագրությամբ ֆոտոշարքը.
 
 
 
Տիգրան Կիրակոսյանի ներշնչման աղբյուրը՝ իրականությունն է, չէ որ հենց իրականության մեջ են բոլոր փշրված երազները, չասված խոսքերը, անավարտ պատմությունները, երիտասարդ գեղեցկությունը և ծերությունը: Ծերության թեմայով ինձ համար առանձնացրել եմ «Ծեր մարդկանց նախաճածը».
 
 
 
Չնայած հաճախ նկատվող գորշ գույներին, նկարչի մշտական ներշնչման աղբյուրը իր մանկությունն է:
 
 
 
Իսկ սերը Տիգրանը նկարագրում է իր ներկապնակի գույներով. «Կարծում եմ, սիրելը՝ հեշտ գործ չէ, սիրված լինելը՝ նույնպես, և որքան հաճելի է, այնքան ել ցավոտ…»
 
 
 
 
 
Գայանե Մուրադյան
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019