Выпуск: 150 от 06/05/2013, Рубрика: моно“Б”лог
 
 
“Այո” թե “ոչ” ավագ դպրոցին
 
 
“Եթե աշակերտը ուզենա սովորել, ուսուցիչը մեծ հաճույքով կօգնի նրան պատրաստվել ավարտական և ընդունելության քննություններին: Հետևաբար մասնավոր պարապելու կարիքը կվերանա”:
 
Այս տարի Հայաստանի տասներկուերորդ դասարանցիները առաջին անգամ կավարտեն ավագ դպրոցը: Հենց այս տարվա քննություններից հետո պարզ կդառնա, արդյոք առաջին շրջանավարտներն արդարացրեցին Կրթության և գիտության նախարարության սպասումները ավագ դպրոցից: Ամբողջովին պատկերը պարզ կդառնա հուլիսին` երբ հայտնի կլինեն քննությունների պաշտոնական արդյունքները:
 
Գաղտնիք չէ, որ բազմաթիվ աշակերտներ ու ծնողներ դժգոհ են այս նոր ուսումնական համակարգից: Բայց ավագ դպրոցն էլ ունի լավ կողմեր: Տասներկուամյա համակարգի դրականի մասին պատմեց Վահագն Դավթյանի անվան թիվ 149 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Գալստյանը: Երկու տարի առաջ այդ դպրոցը դարձավ ավագ ու 22 տարբեր միջնակարգ դպրոցներից ընդունեց ապագա տասերորդ դասարանցիներին: “Դա ամենևին էլ հեշտ չէր, - ասաց տիկին Գալստյանը, - բայց “աշակերտ – ուսուցիչ” հարաբերությունները փողզիջումների ուղիով շտկելուց հետո այս խնդիրը վերացավ”: Դպրոցում ստեղծվեց խմբակ, որի անդամները ամեն ամիս արշավների էին գնում: Դա և մի շարք ուրիշ միջոցառումներ օգնեցին աշակերտներին միմյանց ավելի մոտիկից ճանաչել ու միևնույն ժամանակ  միասին հետաքրքիր և օգտակար ժամանակ անցկացնել: ”Խնդիրը կայանում է նրանում, որ մեր իրականության մեջ կան կարծրատիպեր, որոնք միանգամից չեն կարող կոտրվել: Դրա համար ժամանակ է պետք:” Ըստ տիկին Գալստյանի այդ ժամանակը կազմում է մոտավորապես 5 տարի` մինչև ավագ դպրոցը կկայանա: Այն հարցին, թե ինչի համար էր պետք ավելացնել ևս մեկ ուսումնական տարի, տնօրենը պատասխանեց, որ ուսումնական ծրագիրը այսօր կազմում է 11,5 տարի ու կեստարի էլ տրամարվում է կրկնությանը:
 
Ի տարբերություն տիկին Գալստյանի, այս տարի ավարտող աշակերտները այլ կերպ են մտածում: Շրջավարտներից շատերը այն կարծիքի են, որ ավելացրած վերջին տարին պարզապես ժամանակի կորուստ էր: “Փոփոխությունը դեպի լավը մեծ չի, - նշեց ֆիզմաթ դասարանի աշակերտներից մեկը,- ես միևնույն է հաճախում եմ մասնավոր պարապմունքների, որպեսզի պատրաստ լինեմ իմ քննություններին:” Այս պատանու խոսքերը ուրիշ բառերով կրկնեցին ևս մի քանի շրջանարտներ կենսաքիմիական, հումանիտար և տնտեսագիտական հոսքերից: Ամեն դեպքում, նրանք առաջինն են, սխալներ կարող են լինել, և դա պետք է ի նկատի ունենալ: Դրա մասին շեշտեց նաև Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ տիկին Նարինե Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ ավագ դպրոցի իմաստը կայանում է նրանում, որ բարձր դասարանների աշակերտները ստիպված չլինեն մասնավոր դասախոսների մոտ պարապել ու մեծ գումարներ ծախսել: Ծրագիրը սկսել է գործել 2006 թվականից, առաջին երկու տարին ավագ դպրոցը երկամյա էր, հետո դարձավ երեք տարի: Տիկին Հովհաննիսյանը հերքեց այն խոսակցությունները, որ դպրոցը մի քանի տարուց կվերադառնա իր առաջվա սիստեմին: “Այդ ամենը անհիմն է, - ասաց վարչության պետը, - համակարգը պարզապես նոր է և պետք է ընդունվի հասարակության կողմից: Աշակերտը պետք է հասկանա, որ դպրոց է գնում սովորելու համար: Եթե նա ուզենա սովորել, ուսուցիչը մեծ հաճույքով կօգնի աշակերտին պատրաստվել ավարտական և ընդունելության քննություններին: Հետևաբար մասնավոր պարապելու կարիքը կվերանա”:  
 
Կյանքում ամեն մի փոփոխությանը դժվար է համակերպվել, առավել ևս երեխաներին: Մնում է սպասել ու օգնել նրանց համակերպվել այս իրավիճակին էլ:
 
 
 
 
 
 
 
Աննա Տլուստոխովիչ
(1 կուռս)
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019