Выпуск: 155 от 02/09/2013, Рубрика: Inter-View
Անի Փաշայան` հայացք ներսից
 
 
Անի Փաշայան` բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասխոս:
 
 
- Որքա՞ն ժամանակ եք աշխատում ՀՌՀ-ում և դժվա՞ր է արդյոք աշխատել ուսանողների հետ, ովքեր հաճախ  ոչ միայն  չեն կարողանում գրել-կարդալ, այլ նաև խոսել հայերեն:
 
--Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում աշխատում եմ 2002 թվականից: Հայոց լեզվին չտիրապետողները մեր համալսարանում, իհարկե, շատ են: Կան ուսանողներ, ովքեր սկսում են տառերից: Մեր աշխատանքը կունենա արդյունքներ միայն այն դեպքում, երբ սովորողը նաև ծանոթանա հայկական մշակույթին և հայ իրականությանը, ի վերջո, հասկանա, որ հայոց լեզուն աշխարհի ամենահին լեզուներից մեկն է, որով մշտապես հետաքրքրվել են օտարները: 
Ես հիմնական շեշտը դնում եմ առաջին հերթին բանավոր խոսքի վրա, որն ավելի է պետք գալու առօրյայում, ամեն քայլափոխին: Մի խոսքով, հսկայական ջանքեր են հարկավոր, որպեսզի ուսանողի մեջ սեր արթնանա հայոց լեզուն լավ սովորելու, նրանով կարդալու, գրելու, խոսելու, և, ամենակարևորը, հայ գրականություն կարդալու համար:
 
 
- Դուք նաև գրքի հեղինակ եք. փոքր ինչ պատմե՛ք Ձեր գրքի մասին:
 
 --Պատիվ եմ ունեցել լինելու անվանի բժշկապետ Էմիլ Գաբրիելյանի կենսագիրը: Գրել եմ մենագրություն նրա կյանքի և գործունեության մասին: Եվ իր հետ հարցազրուցը այս գրքում մի ամբողջ գլուխ է կազմել: Հենց այս հարցազրույցն իր ձևով և բովանդակությամբ ամենաբարդն է, որովհետև նա պատասխանում է իմ կողմից տրված բազմաթիվ հարցերին, որոնք կապված են իր գիտական գործունեության, ստալինյան բռնապետության, արվեստի, բժշկության, ծխելու դեմ պայքարելու, բժշկության նվաճումների և զանազան այլ խնդիրների հետ: Հարցերն իմ կողմից տրված այնքան շատ էին, որ նա պատասխանեց 3 ամսվա ընթացքում:
 
 
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի  զբաղմունքը.  չէ որ Դուք և՛ գրող եք, և՛  երաժիշտ, և՛  դասախոս:
 
--Ամենահետաքրքիր Գործն ինձ համար մնում է ընթերցանությունը: Նաև զրույցը: Երբ փոքր էի, տեսնում էի, թե ինչպես է հայրս մեծ հաճույքով զրուցում իրենից ավելի տարիքով մեծերի հետ ու զարմանում էի, նաև մտածում` երբ է վերջապես ավարտելու: Տարիներ անց հասկացա, որ հետաքրքիր զրույցները մեր կյանքի մի կարևոր մասն են:
 
 
- Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի 21-րդ դարի կինը:
 
--21-րդ դարը շարժուն, անհանգիստ, գլխապտույտ դար է: Կցանկանայի, որ կինը խաղաղ ու հանգիստ ապրեր, թուլացներ խանդը, հույզերը, հոգու փոթորիկները:
 
 
-Հայաստանի արդի գրողներից ու՞մ եք առավել գնահատում:
 
--Ինձ շատ հոգեհարազատ է Ալիս Հովհաննիսյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Արամ Պաչյանի արձակը, Սոնա Վանի, Էդուարդ Հարենցի պոեզիան:
 
 
- Դուք ունեք նաև երաժշտական կրթություն.  ի՞նչն է Ձեզ ավելի հարազատ՝  խոսքը, թե երաժշտությունը:
 
--Բառերն առաջին տեղում են, բառերն են առաջնորդում մեղեդուն.. թեկուզ պարզ, բայց ներքին հարուստ ռիթմով նրանք աշխուժացնում են մեղեդին, կյանք հաղորդում...
 
 
 
 
Նելլի Չախոյան
 
 
Комментарии
Введите код*:Click on me to change image
Микрофон
Fish-ка
Idea 12/03/2019